Անգլիական Մանչեսթեր Սիթի ֆուտբոլային ակումբը հայտարարել է կիսապաշտպան Ռոդրիի ձեռքբերման մասին:
Ֆուտբոլիստը Անգլիա է տեղափոխվել Աթլետիկոյից: 23-ամյա կիսապաշտպանը հինգ տարվա պայմանագիր է կնքել Անգլիայի չեմպիոնի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «քաղաքայիները» իսպանացու համար կվճարեն 70 միլիոն եվրո:
Ռոդրիի ծառայություններով հետաքրքրվում էր նաև Բավարիան, սակայն նա որոշել էր տեղափոխվել Մանչեսթեր, քանի որ ցանկանում էր խաղալ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







