Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվեց Grand Chess շախմատային առաջնությունը։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Զագրեբի Grand Chess Tour-ն ավարտեց առանց պարտության:
Վերջին` 11-րդ տուրում, Լևոն Արոնյանը մրցեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոի հետ և պարտիայի 44-րդ քայլին պայքարն ավարտեց ոչ ոքի արդյունքով:
Հայ գրոսմայստերը, 11 հնարավորից հավաքելով 6 միավոր, մրցաշարային աղյուսակում զբաղեցնով 3-րդ հորիզոնականը:
Grand Chess մրցաշարում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Մագնուս Կարլսենը՝ 11 հնարավորից վաստակելով 8 միավորով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







