Նախորդ շաբաթ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճած եռացատկորդ Լևոն Աղասյանը հիանալի է հանդես եկել նաև Նեապոլում ընթացող Ուսանողական խաղերում: Նա ցատկել է 16,27մ ու 4-րդ արդյունքով եզրափակիչ անցել:
Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանն աշտարակացատկի 10 մետրում գրավել է 9-րդ տեղը:
Հայաստանի հավաքականի կազմում առայժմ միակ մեդալը նվաճել է մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, նա լավագույնն է եղել օղակների վարժությունում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







