Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, որ նախօրեին դուրս է եկել Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչ, Grand Slam-ի կազմակերպիչներին 10 հազար դոլար տուգանք է վճարելու։
Բրիտանական լրատվամիջոցները հաղորդում են, որ կիրակի կայացած մարզման ժամանակ Սերենան զայրացել է և ռակետով այնպես ուժգին է հարվածել խոտին, որ մեծ վնաս է հասցրել:
Նշենք, որ միայն քառորդ եզրափակիչ դուրս գալու շնորհիվ 37-ամյա թենիսիստուհին 367 հազար դոլար մրցանակային գումար է ստանալու:
Հավելենք, որ Ուիմբլդոնի կիսաեզրափակչի ուղեգրի համար Սերենա Ուիլյամսը մրցելու է հայրենակցուհի Էլիսոն Ռիսկեի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







