«Ֆեներբահչեն» պաշտոնապես հայտնել է, որ հետաքրքրված չէ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Մեզութ Օզիլի ծառայություններով
Տարածված լուրերի համաձայն՝ Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը այս ամառ լքելու է ակումբը իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Օզիլը թուրքական արմատներ ունի և պատանեկան տարիներին եղել է «Ֆեներբահչեի» երկրպագու
Թուրքական ակումբը նշել է, որ Մեզութ Օզիլը իր փայլուն կարիերայի շնորհիվ ներկայացնում է Թուրքիան արտասահմանում
«Ֆեներբահչեն» հիանում է ֆուտբոլիստի հաջողություններով, սակայն այս պահին ի վիճակի չէ նրան հրավիրել Ստամբուլ:
Հայտարարության մեջ թուրքական ակումբը նշել է նաև, որ Մեզութ Օզիլը իր փայլուն կարիերայի շնորհիվ ներկայացնում է Թուրքիան արտասահմանում, ինչն անչափ կարևոր է: Այդուամենայնիվ, ստեղծված տնտեսական պայմանների հետևանքով և հաշվի առնելով այն փաստը, որ Օզիլն «Արսենալում» շաբաթական 350 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ է ստանում, թուրքական ակումբը չի կարող իրեն թույլ տալ հանդես գալ նման առաջարկով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







