Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային թիմը ստուգողական խաղում մրցել է ռուսական «Վիստայի» հետ և առավելության է հասել 6։1 հաշվով։
Ֆուտբոլային հանդիպման ընթացքում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Արտեմ Գևորգյանը, աչքի են ընկել նաև Մորի Կոնեն, Առլեն Ծատուրյանը և Էդգար Մալաքյանը։
Հայկական ֆուտբոլային ակումբը գտնվում է Կրիմսկ քաղաքում մարզումային հավաք անցկացնելու նպատակով։
Այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։
Աղբյուրը հայտնում է նաև, որ մարզումային հավաքը կտևի մինչ հուլիսի 25-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







