Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է իսպանական մրցաշարում:
Իսպանիայում ավարտված Վիլլա դե Բենասկե խոշոր միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 28 երկրների 430 շախմատիստներ, այդ թվում՝ 34 գրոսմայստեր, հաջողության է հասել Ռոբերտ Հովհաննիսյանը, ով 10 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և դարձել մրցաշարի հաղթող:
Մրցաշարին մասնակցող Սամվել Տեր-Սահակյանը վաստակել է 8 միավոր և կիսել 3-8-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցրել 4-րդ հորիզոնականը:
Մրցաշարին մասնակցած Կարեն Մովսիսյանը վաստակել է 6.5 միավոր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







