Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (World Chess Federation, FIDE) որոշմամբ 1966 թ սկսած, ամբողջ աշխարհում հուլիսի 20-ին նշում են շախմատի միջազգային օրը։ Նշենք, որ ՖԻԴԵ-ն հիմնվել է 1924 թ։
Շախմատը ինքնին գոյություն է ունեցել առնվազն մեկուկես հազար տարի, իսկ XV դարից սկսած այդ խաղի կանոնները գրեթե չեն փոխվել։
Նշենք նաև, որ տոնը նշվում է 191 երկրներում։ Այդ օրը ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվում են տարբեր թեմատիկ միջոցառումներ և մրցումներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







