Հայաստանի ֆուտբոլային ֆեդերացիան համագործակցության նոր ուղիներ է քննարկել Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ։
Օրերս Երևան է ժամանել ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի ֆիզպատրաստության հայազգի մարզիչ Ֆաբիո Մահսերեջյանը:
Հայաստանում նա հանդիպել է ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի հետ, այցելել ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն-Ակադեմիա։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու ֆեդերացիաների միջև համագործակցության հնարավոր նոր ուղիների ստեղծման հարցը, ինչպես նաև նախանշվել են համատեղ ծրագրեր։
Նշենք, որ նման այցի նախաձեռնությունը պատկանել է «Հայ-բրազիլական մշակութային տնտեսական ֆորումին»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







