Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարի կայծակնային խաղի 9-րդ տուրում սևերով պարտվել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, որը 17․5 միավորով բարձրացել է առաջին տեղ, իսկ Արոնյանը 17 միավորով երկրորդն է։
Կայծակնային խաղի մրցաշարի առաջին օրն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, ոչ ոքի խաղացել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի, չինացի Դին Լիրենի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի, չինացի Յանջի Յուի, հունգարացի Ռիչարդ Ռապորտի, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, պարտվել ԱՄՆ-ն ներկայացնող կուբացի Լենիեր Դոմինգեսին ։
Օգոստոսի 14-ին անցկացվելիք երկրորդ շրջանի 9 տուրերից հետո հայտնի կդառնա հաղթողը։
Բլիցում հաղթանակի համար տրվում է 1 միավոր, ոչ ոքիի համար՝ կես միավոր և գումարվում է արագ շախմատի մրցաշարում վաստակած միավորներին։
Սենթ Լուիսի մրցաշարը Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







