Սեպտեմբերին Թայլանդում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ՝ 7 տղա և 2 աղջիկ:
Թայլանդում մեդալների համար պայքարելու են Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Ռուբեն Ալեքսանյանը, աղջիկներից՝ Իզաբելա Յայլյանը և Տաթև Հակոբյանը:
Այժմ ծանրորդները նախապատրաստական մարզումներն անցկացնում են Հայաստանում, սակայն նախատեսված է ուսումնամարզական հավաք Ուկրաինայում, որտեղից էլ հավաքականը կմեկնի մրցավայր:
Ծանրամարտի Աշխարհի առաջնությունը կայանալու է սեպտեմբերի 18-27-ը, Թայլանդի Պատայա քաղաքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







