Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթանակ տարավ Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժի»-ի նկատմամբ:
«Արարատ-Արմենիա» ակումբը հանդիպումը սկսեց ավելի վստահ և վտանգավոր գրոհներով, որի արդյունքն էլ երկար սպասեցնել չտվեց: Արդեն 22-րդ րոպեին Պաշովի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Լիման:
Երկրորդ խաղակեսում՝ խաղի 68-րդ րոպեին, հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի տարբերությունը: Գոլ հեղինակեց Դանել Սինանին:
Հայկական ակումբը հաղթական գոլը խփեց խաղի ավելացված ժամանակի 3-րդ րոպեին:
Թիմերի միջև պատասխան հանդիպում կկայանա օգոստոսի 29-ին, Լյուքսեմբուրգում: Դիմակայության արդյունքում հաղթողը կստանա Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր:
Նշենք, որ «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր հովանավորն է Տաշիր ընկերությունների խումբը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







