Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները։ ՖԻՖԱ-ի՝ Տարվա մարզիչ անվանակարգում հաղթելու համար կպայքարեն Իսպանացի Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), գերմանացի Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ») ու արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ»):
ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության արարողությունը կկայանա սեպտեմբերի 23-ին Միլանում:
ՖԻՖԱ-ն տարվա լավագույն մարզիչի մրցանակը շնորհում է 2010 թվականից։ Անցած տարի այս մրցանակին արժանացել է 2018թ․ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







