Ղազախստանում ընթանում է Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որի շրջանակներում մեկնարկել են 67, 87 և 97 կգ քաշային կարգերի մրցումները։
Այս քաշային կարգերում հանդես եկող հայ մարզիկներ Արթուր Ալեքսանյանը և Կարեն Ասլանյանը մրացաշարը մեկնարկել են հաղթանակով։
67 կգ քաշային Կարեն Ասլանյանը 1/16 եզրափակչում գոտեմարտի է բռնվել Տաջիկստանը ներկայացնող մարզիկ Մուբինժոն Ախմեդովի հետ։ Խաղն ավարտվել է ժամանակից շուտ (գոտեմարտը տևել է մոտ 2 րոպե), հայ մարզիկը հաղթանակ է տարել՝ 10։1 հաշվով։ Ասլանյանի հաջորդ մրցակիցը կլինի Եգիպտոսի ներկայացուցիչ Էլսայեդը։
97 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը որակավորման փուլում մրցել է Բելառուսի ներկայացուցիչ
Ալեքսանդր Հրաբովիկի հետ, ում պարտության է մատնել 5։0 հաշվով։
Ալեքսանյանը 1/8 եզրափակչի ուղեգրի համար կգոտեմարտի Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կուսմանենի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







