Իսպանիայի բասկետբոլի թիմը հաղթանակ է տարել Արգենտինայի հավաքականի նկատմամբ՝ 95: 75 հաշվով։
Չինաստանում ընթացող բասկետբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիան հաղթանակ է տարել Արգենտինայի նկատմամբ։ Իսպանիայի բասկետբոլի թիմը հաղթել է 95: 75 հաշվով:
Իսպանիան բասկետբոլի աշխարհի չեմպիոն է դառնում իր պատմության մեջ երկրորդ անգամ. առաջին անգամ այդ տիտղոսը նվաճել էր 2006 թվականին: Առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Ֆրանսիայի հավաքականը: Նշենք, որ եզրափակիչ հանդիպման արդյունավետ խաղացող է ճանաչվել արգենտինացի հարձակվող Գաբրիել Դեկը (24 միավոր):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







