Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցն աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի է:
Ռուսական Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի առաջնության մրցաշարի 3-րդ փուլում հայկական շախմատի առաջատարն ուժերը կչափի ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի հետ:
Լևոն Արոնյանն ու Մաքսիմ Մատլակովը երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով, իսկ հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ:
Հիշեցնենք, որ շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Մրցաշարին մասնակցում է 128 շախմատիստ:
Հավելենք, որ առաջնությանը մասնակցել են Հայաստանի 4 ներկայացուցիչներ, սակայն այժմ պայքարը շարունակում է միայն Լևոն Արոնյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







