Թաիլանդի Պատտայա քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր մրցահարթակ դուրս եկան գերծանր քաշային կարգում՝ +109 կգ, հանդես եկող ծանրորդները։
Այսօր մեր մարզիկներից մրցագորգ են դուրս եկել Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը։
Գոռ Մինասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 212 կգ, իսկ հրում վարժությունում՝ 248 կգ և երկամարտի 460 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր։
Ռուբեն Ալեքսանյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 192 կգ, իսկ հրում վարժությունում՝ 245 կգ, երկամարտի արդյունքում՝ 437 կգ։
Հիշեցնենք, որ Պատտայայում արդեն իսկ ծանրամարտի աշխարհի չեմպիոններ են հռչակվել Հակոբ Մկրտչյանն ու Սիմոն Մարտիրոսյանը։ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդ տեղում է՝ զիջելով միայն Չինաստանի հավաքականին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







