Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց թիմերի կազմերը հայտնի են:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմը կգլխավորի Արշակ Պետրոսյանը։
Թիմի կազմում ներառված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը։
Հայաստանի կանանց թիմում ընդգրկված են Էլինա Դանիելյան, Սիրանուշ Ղուկասյան, Լիլիթ Մկրտչյան, Մարիա Գևորգյան և Աննա Սարգսյան:
Նշենք, որ Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունը կկայանա Բաթում քաղաքում հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 2-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







