Հայաստանի ծանրամարտի երիտասարդական թիմը ընդլայնված կազմով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:
Թիմի կազմն արդեն հայտնի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեր ծանրորդներից կպայքարեն Համլետ Մնացականյանը (61 կգ), Նշան Անտոնյանը (67 կգ), Լևոն Մանուկյանը (73 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Սամվել Բաբակյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ), ինչպես նաև Տաթև Հակոբյանը (87կգ):
Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կանցկացվի Բուխարեստում և կմեկնարկի հոկտեմբերի 17-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







