Հունգարիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում հայ մարզիկ Արմեն Մելիքյանը, հանդես գալով 60 կգ քաշային կարգում, նվաճել է ոսկե մեդալ:
Եզրափակիչ փուլում հայ ըմբիշը ոսկե մեդալի համար պայքարում մրցել է Ղրղըզստանի ներկայացուցիչ Ժոլման Շարշենբեկովի հետ։ Խաղի հաշիվը կազմել է՝ 9:7:
Ղրղզստանի ներկայացուցիչի կոպիտ գոտեմարտի արդյունքում հայ մարզիկը առաջին մրցափուլում վնասվածք է ստացել քթի հատվածում և ողջ գոտեմարտի ընթացքում արնահոսել:
Գոտեմարտը մի քանի անգամ ընդհատվել է Արմեն Մելիքյանին բժշկական միջամտություն ցուցաբերելու նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







