Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Grand Chess Tour-ի Բուխարեստի մրցաշարում: Արագ շախմատի վերջին երեք տուրերում Արոնյանը երկու պարտիա ավարտելով ոչ-ոքի, իսկ մեկում հաղթանակ տոնելով՝ բարելավել է դիրքերը մրցաշարային աղյուսակում:
Այժմ մերշախմատիստը 3-րդ հորիզոնականում է՝ 18 հնարավորից հավաքելով 10 միավոր: Առաջատարը 12 միավորով Անտոն Կորոբովն է: Հաջորդիվ շախմատիստները կմրցեն կայծակնային մրցաշարում:
Բուխարեստի Grand ChessTour-ի արագ և կայծակնային մրցաշարին մասնակցում են Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վիշի Անանդը, Վլադիմիր Արտեմիևը, Լե Լիեմը և Անտոն Կորոբովը: Արագ շախմատի մրցաշարն ունի 9 մրցափուլ, իսկ կայծակնային շախմատի մրցաշարը բաղկացած է 18 մրցափուլից: Այն կեզրափակվի նոյեմբերի 10-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







