Ավարտվել է հանդբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Ինչպես հաղորդում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը, չեմպիոնի կոչման համար պայքարել է 6 թիմ՝ Ալավերդի, Վանաձոր, Գավառ քաղաքների թիմերը, «Արցախը», «Չարբախը» և «Պոլիտեխնիկը»:
Առաջնությունն անցկացվել է շրջանաձև մրցակարգով: Հնգօրյա պայքարի արդյունքում չեմպիոնի կոչումը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Վանաձորի հավաքական թիմը 10 միավորով։
Վաստակած 8 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ալավերդիի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Արցախը» 6 միավորով: «Չարբախը» 4 միավորով 4-րդն է, 5-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Պոլիտեխնիկը» 2 միավորով, իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակած Գավառի թիմին չի հաջողվել միավոր վաստակել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







