First Armenian Front («Առաջին Հայկական Ճակատ») շարժման ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել: Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել վերջին ամիսներին հայկական ֆուտբոլում կատարվող իրադարձությունների հետ կապված:
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Ժամանակավրեպ ենք համարում Արթուր Վանեցյանի և ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների ներքին հակասությունների մեջ փնտրել մեղավորին, միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ այս հակամարտությունը շարունակական վնաս է հասցնում մեր ֆուտբոլին: Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարծում ենք ,որ և՛ Արթուր Վանեցյանը, և՛ Գործադիր կոմիտեի ամբողջ կազմը պետք է հաջորդաբար հրաժարականներ ներկայացնեն»:
Նրանք կարևորել են նաև ՀՖՖ ժողովի կազմի ֆիլտրումը:
FAF ի անդամները նաև նշել են, որ հանդիպում են ունեցել Արթուր Վանեցյանի հետ, ով ասել է, որ պատրաստ է ընդունել ներկայացված հրաժարականի հորդորը, պայմանով, որ գործադիր կոմիտեի անդամները ևս հեռանան և իրականացվի ՀՖՖ ժողովի անդամ ՀԿ-ների ֆիլտրում և մաքրում անհայտ ծագմամբ և ոչ ֆուտբոլային ՀԿ-ներից:
Հիշեցնենք, որ այսօր ՀՖՖ-ն գործադիր կոմիտեի նիստ էր հրավիրել՝ հայկական ֆուտբոլի և ՀՖՖ-ի վիճակը քննարկելու նպատակով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







