«Լիվերպուլ»-ի լեգենդ Սթիվեն Ջերարդի կարծիքով «Ոսկե գնդակ» մրցանակին պետք է արժանանա թիմի ներկայիս պաշտպան Վիրջիլ Վան Դեյքը։ Այս մասին հայտում է Marca պարբերականը։
Ջերարդը նշել է, որ Մեսսիի մեծ երկրպագուն է, սակայն այժմ կարևորում է արդյունքներն ու կայունությունը։
««Ոսկե գնդակը» պետք է ստանա Չեմպիոնների լիգան հաղթած և ամեն խաղում աչքի ընկած ֆուտբոլիստ. դա Վան Դեյքն է»,- ընդգծել է Ջերարդը։ Նշենք, որ «Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողությունը կկայանա դեկտեմբերի 2-ին
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







