Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանն իր կարիերայում առաջին անգամ հաղթել է միջազգային մրցաշարում:
Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամը հաղթանակ է տարել Բուդապեշտում տեղի ունեցած Santa Claus Cup գեղասահքի միջազգային մրցաշարում:
Կարճ և ազատ ծրագրերի ընդհանուր 149.92 հաշվարկով նա դարձել է ոսկե մեդալակիր:
Կանանց մենասահքին մասնակցում էին 13 մարզուհիներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







