Հայաստանի ծանրամարտի հավաքականի մի քանի անդամներ կմասնակցեն Կատարում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:
Դոհայում կայանալիք մրցաշարին Հայաստանից կմասնակցեն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ), Գոռ Մինասյանը (+109 կգ)։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։
Գավաթի խաղարկությունը կմեկնարկի դեկտեմբերի 19-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







