ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները: Տարվա տասը լավագույն մարզիկները որոշվել են SMS քվեարկության, նախարարությունում գրանցված ՀՀ հավաքական թիմերի մարզիչների (ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների) և մրցույթի քվեարկության համար հավատարմագրված լրագրողների ձայների արդյունքների համադրմամբ (նշված երեք բաղադրիչներից յուրաքանչյուրը կազմում է մրցույթի ընդհանուր արդյունքի մեկ երրորդ մասը): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական կայքէջում տարածած հայտարարությունից։
Ըստ տարածված հայտարարության՝ SMS քվեարկությունն անցկացվել է դեկտեմբերի 12-25-ը: Դեկտեմբերի 25-ին կայացել է նաև ֆեդերացիաների ներկայացուցիչների և լրագրողների քվեարկությունը, ինչից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակել է լավագույնների անունները:
Տարվա տասը լավագույն մարզիկներն են՝ Ալեքսանյան Արթուր (հունահռոմեական ըմբշամարտ), Ալեքսանյան Ռուբեն (ծանրամարտ), Ավետիսյան Արթուր (սպորտային մարմնամարզություն), Բաչկով Հովհաննես (բռնցքամարտ), Գալստյան Սլավիկ (հունահռոմեական ըմբշամարտ), Կիրակոսյան Տիգրան (սամբո), Հարությունյան Արսեն (ազատ ոճի ըմբշամարտ), Մարտիրոսյան Սիմոն (ծանրամարտ), Մինասյան Գոռ (ծանրամարտ), Մկրտչյան Հակոբ (ծանրամարտ):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







