ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է տարվա խորհրդանշական հավաքականը՝ ըստ երկրպագուների քվեարկության:
Նոյեմբերի 26-ից երկրպագուներն ամբողջ աշխարհից քվեարկել են 2019 թվականի տարվա հավաքականի օգտին, որի կազմը համալրելու համար հավակնում էին Եվրոպայի 50 առաջատար ֆուտբոլիստ։ Օգտատերերը պետք է ընտրեին դասավորվածությունը և լավագույն 11-ին 5 դարպասապահներից, 15 պաշտպաններից, 15 կիսապաշտպաններից և 15 հարձակվողներից:
2019 թվականի խորհրդանշական հավաքականում ամենամեծ թվով ներկայացուցիչներ ունի Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլը»՝ 5 ֆուտբոլիստ:
Դարպասապահ՝ Ալիսոն Բեքեր («Լիվերպուլ»)
Պաշտպաններ՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Էնդրյու Ռոբերտսոն, Վիրջիլ վան Դեյք (բոլորը՝ «Լիվերպուլ»), Մաթեյս դե Լիխտ («Այաքս»/«Յուվենտուս»)
Կիսապաշտպաններ՝ Ֆրենկի դե Յոնգ («Այաքս»/«Բարսելոնա»), Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)
Հարձակվողներ՝ Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Սադիո Մանե («Լիվերպուլ»), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







