Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների քաղաքացիներն այլևս լեգեոներ չեն համարվի Ռուսաստանի ֆուտբոլի առաջնություններում: Այդ մասին որոշումը կայացրել է Ռուսաստանի սպորտի նախարարությունը՝ «Ռուսաստանի հավաքականներում խաղալու իրավունք չունեցող ֆուտբոլիստների մասնակցության սահմանափակման մասին հաստատման» հրամանով։
Որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից։
Այսպիսով, 2020/21 մրցաշրջանից Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ֆուտբոլիստները կդադարեն լեգեոներ համարվել Ռուսաստանում:
Armsport-ի փոխանցմամբ՝ այս պահին Ռուսաստանի առաջնություններում հանդես են գալիս Վարազդատ Հարոյանը, Ալեքսանդր Կարապետյանը, Էրիկ Վարդանյանն ու Արթուր Սարկիսովը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







