16-ամյա ռուսաստանցի գեղասահորդ Արթուր Դանիելյանը 246,74 արդյունքով արծաթե մեդալ է նվաճել Ավստրիայի Գրաց քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում:
Եվրոպայի չեմպիոն է դարձել ռուսաստանցի Դմիտրի Ալիևը (272,89): Բրոնզե մեդալը բաժին է հասել վրացի գեղասահորդ Մորիս Կվիտելաշվիլիին (246,71):
Արթուր Դանիելյանը ծնվել է Երևանում 2003 թվականի դեկտեմբերի 17-ին: 2006 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վոլգոգրադ։ 2008-ին Արթուրը սկսել է գեղասահքով զբաղվել։ Երբ Արթուրը դարձել է 12 տարեկան, ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։
Այժմ Արթուրը մարզվում է Ելենա Բույանովայի և Մարինա Սելիցկայայի մոտ:
2018 թվականին Արթուր Դանիելյանը նվաճել է գեղասահքի պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







