Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն ու աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանը արծաթե մեդալներ են նվաճել Իրանի վարկանիշային մրցաշարում:
Իրանում ընթացող օլիմպիական վարկանիշային համարվող «Fajr Cup»-ի գերծանր քաշային կարգում Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 180 կգ, իսկ հրումում` 230 կգ: Երկամարտի 410 կգ արդյունքով Մարտիրոսյանը երկրորդն էր:
Այս քաշային կարգում վնասվածքի պատճառով մրցաշարին չմասնակցեց Ռուբեն Ալեքսանյանը, որը թիմի հետ մեկնել էր Իրան:
96 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունում գրանցել է 155 կգ արդյունք ու վաստակել փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 190 կգ-անոց ծանրաձողը՝ երկամարտի 345 կգ արդյունքում նվաճելով արծաթե մեդալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







