Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը քառորդ եզրափակչում տպավորիչ հաղթանակ է տարել Ադրբեջանը ներկայացնող Մուրադ Բազարովի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հայ ըմբիշը 8:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մուրադ Բազարովի նկատմամբ։
Նշենք, որ հայազգի ըմբիշը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 9:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Սպասովին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







