Oլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր՝ փետրվարի 12-ին, Հռոմում կգոտեմարտի Եվրոպայի առաջնության 5-րդ չեմպիոնության համար:
Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, 97 կգ քաշայինների եզրափակչում «Սպիտակ արջի» մրցակիցն Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոզ Կախելաշվիլին է։
Ոսկե մեդալի համար կպայքարի նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը: Եզրափակչում նրա մրցակիցը կլինի Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քեմալը:
Ինչպես նշում է աղբյուրը, գորգ դուրս կգա Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ` 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը: Նա կպայքարի բրոնզե մեդալի համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







