Սպիտակ տանը հինգշաբթի օրը կազմակերպվել էր նախկին կալանավորներին նորմալ կյանք վերադառնալու թեմայով միջոցառում, որին մասնակցում էր նաև Քիմ Քարդաշյանը:
Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել Սպիտակ տանը՝ կոչ անելով աջակցել նախկին բանտարկյալներին աշխատանք փնտրելու և ճիշտ ճանապարհի վերադառնալու հարցում:
Քիմ Քարդաշյանը նշել է, որ ապահով ու անվտանգ հասարակություն կառուցելու համար անհրաժեշտ է աջակցել նախկին կալանավորներին ու դատապարտյալներին։
Ամերիկահայ հայտնի աստղը ներկայացրել է նաև իր նոր ծրագիրը, որն ուղղված է նախկին բանտարկյալներին աշխատավայր տեղափոխելուն, ինչպես նաև աշխատանքի հարցազրույցների և այլ միջոցառումների հաճախելու համար տրանսպորտային միջոցներ տրամադրելուն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանության է արժանացրել Քիմ Քարդաշյանի ելույթը՝ նշելով, որ նա մեծ ժողովրդականություն է վայելում։
Հավելենք, որ Քիմ Քարդաշյանի միջնորորդությամբ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել թմրանյութերի ու փողերի լվացման մեղադրանքներով ցմահ ազատազրկման դատապարտված 63- ամյա Մարի Ջոնսոնին, ով 20 տարի անցկացրել էր բանտում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







