Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Նովեգիայի գերխոշոր մրցաշարում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:
Լևոն Արոնյանի մրցակիցը վերջին՝ 9-րդ տուրում, աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդն էր: Եվ՛ դասական, և՛ արագ շախմատի պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Հայկական շախմատի առաջատարը 25 հնարավորից հավաքելով 10,5 միավոր՝ կիսեց 2-3-րդ տեղերը, լրացուցիչ միավորներով գրավելով 3-րդ հորիզոնականը: Առաջին տեղում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







