Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:24

Ընտանեկան բռնության ենթարկված անձանց 2020թ հունվար ամսից կտրամադրվի ամսական մինչև 150.000 դրամ

Ընտանեկան բռնության ենթարկված անձանց 2020թ հունվար ամսից կտրամադրվի ամսական մինչև 150.000 դրամ

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Մարտունիում՝ մարզային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ մարզային այցելությունները ճանաչողական-կիրառական նշանակություն են կրում, և նպատակ են հետապնդում բացահայտելու առկա ծրագրերի ու քաղաքականության իրականացման բացթողումները՝ համապատասխանեցնելով ծրագրերի դրույթները մարզերում արձանագրված խնդիրներին։ Փոխնախարարը հավելել է, որ տվյալ հանդիպումները ուղղված են նաև նախարարության հիմնական օրակարգի և քաղաքականության վերաբերյալ հասարակական իրազեկմանը։

Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է նաև խտրականության բացառմանն ուղղված գենդերային ռազմավարության մի շարք գերակայությունների, այդ թվում կանանց իրավունքների պաշտպանությանը, նրանց տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործման ռազմավարության, ընտանեկան և աշխատանքային պարտականությունների համատեղման, ինչպես նաև կրթության ու գիտության ոլորտում կանանց ներգրավվածության և առաջխաղացման ավելի մեծ հնարավորությունների ընձեռման թեմաներին։

Փոխախարարի ելույթում ընգծվում է նաև առողջապահական համակարգի բարելավման անհրաժեշտությունը, որը ուղղված կլինի կանանց առողջության պահպանման ավելի արդյունավետ քաղաքականությանը, ընդ որում ոչ միայն վերարտադրողական առողջության, այլև՝ ընդհանրապես, բժշկական ծառայությունների հասանելիության ենթատեքստում։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև կանանց դերի բարձրացումը կառավարման ոլորտում։

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև ընտանեկան բռնության երևույթի կանխարգելումը և ընտանեկան բռնության ենթարկված անձանց համալիր աջակցության տրամադրման ապահովումը։

Փոխնախարարը տեղեկացրել է, որ հանրապետության բոլոր մարզերում նախատեսվում է ստեղծել առանձնացված աջակցության կենտրոններ․ Առաջին փուլում նախատեսվում է մարզային կարողությունների զարգացում, այնուհետև իրականացվելու են մրցույթներ։ Նախատեսվում է այս աջակցության տրամադրումը հետագայում պատվիրակել հասարակական կազմակերպություններին:

Հայտնվում է նաև, որ 2020թ. հունվար ամսից կգործի նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրվող ֆինանսական աջակցության ծառայությունը՝ (ամսական մինչև 150.000 դրամ), ինչը ուղղվելու է այս խմբի անձնանց նոր հմտություններ ու կարողություններ ձեռքբերմանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+