Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել ԱԻՆ հաշմանդամություն ունեցող աշխատակիցներին շարժասայլակներ հանձնելու արարողությունը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ՀՀ ատակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ԱԻՆ հաշմադամություն ունեցող աշխատակիցներին հանձնել է հինգ միավոր նոր շարժասայլակներ։
Նշենք, որ շարժասայլակներն արտադրված են Ամերիկայի Միացյալ Նահանգերում, ունեն հեշտ տեղաշարժման համար թեթև քաշ և հարմարավետ նստատեղ:
Նոր շարժասայլակներն ԱԻՆ աշխատակիցներին հնարավորություն կընձեռեն առավել դյուրին դարձնել տեղաշարժն աշխատավայրում, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
Նշենք, որ այս տարեսկզբին ԱԻՆ-ը շարժասայլակներ է հանձնել հաշմանդամություն ունեցող աշխատակիցներին , սակայն դրանց քանակությունը բավարար չի եղել։
Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ շարժասայլակներ կտրամադրվեն նաև մարզերի աշխատակիցներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







