Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է իտալացի քանդակագործ Լորենցո Քուինին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած մամուլի հաղորդագրությունից։
Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է արվեստագետի առաջին այցը Հայաստան և նշել, որ մշտապես բարձր է գնահատել քանդակագործի հոր՝ Էնթոնի Քուինի դերասանական վարպետությունն ու ֆիլմերում կերտած կերպարները:
Լորենցո Քուինը նշել է, որ ոգեշնչված է Հայաստանի գեղեցկությամբ և նշել, որ Հայաստանը հիանալի երկիր է, որտեղ բացահայտելու բազմաթիվ շատ բան կա։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում իտալացի արվեստագետի կողմից իրականացվելիք հնարավոր ծրագրերը և
Արմեն Սարգսյանը նշել է, որ իր նախաձեռնությամբ նախագահական նստավայրում կազմակերպվում են մշակութային տարբեր միջոցառումներ: Այս համատեքստում քննարկվել է Լորենցո Քուինի քանդակները նախագահական նստավայրում ցուցադրելու հնարավորության հարցը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







