Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան թռիչքների ժամանակավոր արգելքի սահմանումից հետո Georgian Airways ավիաընկերությունը հուլիսի 8-ից Թբիլիսի-Երևան չվերերթների հաճախությունը ավելացրել է ՝ 7-ից դարձնելով 14: Այս մասին հաղորդում է Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունում:
Համաձայն Վրաստանի քաղավիացիայի տարածած հաղորդագրության՝ հուլիսի 10-ից ավիաընկերությունն սկսում է կատարել ուղղակի չվերթներ Բաթումի-Երևան ուղղությամբ: Չվերթները կիրականցվի ամենօրյա հաճախականությամբ մինչև ամառային նավիգացիոն սեզոնի ավարտը:
Չվերթները կիրականացնեն Boeing 737, Embraer ERJ190 և CRJ200 ինքնաթիռներով։
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից արգելվել է օդային փոխադրումներ իրականացնել Ռուսաստանի և Վրաստանի միջև:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







