Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն անդրադարձել է հանրապետության տարածքում էլեկտրաէներգիայի անջատումների խնդրին։
Հակոբ Վարդանյանի խոսքով Հայաստանում էներգահամակարգի վթարը տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի հաճախականության տատանման պատճառով։
«Այժմ աշխատանքներ են տարվում խնդրի սկզբնաղբյուրը և պատճառը պարզելու ուղղությամբ»,- ասել է Հակոբ Վարդանյանը։
Հակոբ Վարդանյանը նշել է, որ տվյալ պահին կայունությունը ապահովված է և մասնագետներն աշխատում են էլեկտրամատակարումն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







