Ինչպես արդեն տեղեկցրել ենք Երևանի տարբեր վայրերում հուլիսի 10-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում էլեկտրականության տատանումներ են գրանցվել: Լուսացույցներով կարգավորվող խաչմերուկներին երթևեկության կանոնակարգման վերաբերյալ ոստիկանության լրատվական վարչությունից պարզաբանում ստացվեց, որ Ճանապարհային ոստիկանությունը համապատասխան աշխատանքներ է տանում:
«Երևանում էներգետիկ համակարգի խափանումներով պայմանավորված որոշ խաչմերուկներում լուսացույցները չեն աշխատում: Ճանապարհային ոստիկանությունն էլ վերահսկում է երթևեկությունը և կատարում է անհրաժեշտ աշխատանքներ երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ», -ասել է ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







