Սևանի ծաղկման մակարդակը նվազել է, և հիմա ջրի մակարդակն արդեն 1 սանտիմետր բարձր է, քան անցած տարի։ Այս մասին հուլիսի 11-ին մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ լճերի մաքրման ծրագրի համար հատկացվել են լրացուցիչ միջոցներ։
Այս տարի 25 մլն քառակուսի մետր ջուր քիչ է վերցվել, քան անցած տարի, իսկ Արփա գետից լիճ է բաց թողնվել 5 մլն խորանարդ մետրով ավելի ջուր։ Սպասվում է, որ այդ թիվը կբարձրանա։
Գրիգորյանը հավաստիացրել է, որ եթե անգամ Սևանից ջուր վերցվի և չավելացվեն լիճն աղտոտող աղբյուրները, միևնույն է, պետք է լրացուցիչ աշխատանք կատարել։ «Ներկա պատկերը նախկին իշխանությունների ոչ ճիշտ կառավարման արդյունքն է։ Պետությունը միջոցներ էր հատկացնում, բայց աշխատանքներ չեն իրականացվել։ Արդեն հիմա խախտվել է հավասարակշռությունը, որը պետք է վերականգնել։ Ընդ որում՝ մանրակրկիտ հետազոտություններից հետո աշխատանքներն իրականացվում են արտակարգ ռեժիմով»,- նշել է պաշտոնյան, որն արդեն մեկ տարի գլխավորում է գերատեսչությունը։ Նախարարն ընդգծել է, որ բոլոր ծրագրերն իրականացվում են ի հաշիվ գրանտների, առանց վարկերի ներգրավման։
«Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք համագործակցել նաև անկախ փորձագետների ու կազմակերպությունների հետ, որոնք իրապես մտահոգված են Սևանի ճակատագրով և նեղ բիզնես-շահեր չեն հետապնդում»,- ամփոփել է Էրիկ Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ հայ գիտնականները քանիցս բողոքել են նոր իշխանությունների կողմից Սևանա լճի վիճակի մասին հետազոտությունների ֆինանսավորումը դադարեցնելուց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







