YouTube ծառայությունը թարմացրել է հեղինակային իրավունքի կանոնները: Նորարարությունները բովանդակության ստեղծողներին թույլ կտան ավելի հեշտությամբ լուծել իրավատերերի հետ տարաձայնությունները՝ տեղեկացնում է The Verge-ը։
Հեղինակային իրավունքի պաշտպանության նոր նորմերի համաձայն՝ հեղինակային իրավունքի սեփականատերերը բողոքները կուղարկեն ձեռքով, նշելով խախտված հեղինակային իրավունքով տեսանյութի ճշգրիտ հատվածը: Բովանդակության ստեղծողը կտեսնի, որ տվյալ հատվածի համար «պահանջներ» կան և հնարավորություն կունենա դա փոխելու։
Հիշեցնենք, որ բացի YouTube-ից, Ինստագրամում ևս նորամուծություններ են տեղի ունեցել: Նոր ֆունկցիաների միջոցով վիրավորանք պարունակով մեկնաբանությունների դեպքում սոցցանցը ճշտող հարց կտա՝ տալով ևս մեկ հնարավորություն չհրապարակելու այն և զգուշացնելով, որ այդ հաղորդագրությունը վիրավորանք է պարունակում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







