Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է հինգ բրոնզե մեդալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառումէ կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Ֆիզիկայի միջազգային օլիպիադայում Հայաստանի թիմի բոլոր անդամները մեդալով են վերադարձել:
«Պետք է զարգացնել հաջողությունը և աշխատել մեդալի որակը բարձրացնելու համար»,- գրել է Արայիկ Հանրությունյանը։
Նշենք, որ նախորդ տարի մեր թիմի անդամները նվաճել են մեկ արծաթ, մեկ բրոնզե մեդալ և մեկ պատվոգիր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







