Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:29

Հայոց լեզու և գրականություն առարկայից դիմորդների 19.6 %-ն անբավարար է ստացել

Հայոց լեզու և գրականություն առարկայից դիմորդների 19.6 %-ն անբավարար է ստացել

Հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը ասաց, որ Միասնական քննությունների ավարտից հետո բողոքարկվել են հիմնականում Հայոց լեզու և գրականություն և քիմիա առարկաների միասնական թեստերը։

«Հիմնական փուլի ավարտից հետո մենք ունեինք բողոքարկումներ։ Բողոքարկումների առյուծի բաժինն այս տարի բաժին ընկավ Հայոց լեզու և գրականություն և քիմիայի առարկաների միասնական քննությունների թեստերին։

Հայոց լեզու և գրականություն առարկայի համար մոտ 5000 դիմորդներից 180 դիմում-բողոք ենք ստացել։ Եղան բողոքներ թեստի վերաբերյալ մինչև թեստի բովանդակության ծանոթանալը, տարածվեցին լուրեր, թե թեստերը կազմված են շտեմարաններից դուրս, սակայն ԳԹԿ–ի մասնագետները առաջադրանք առ առաջադրանք մատնանշեցին շտեմարանի այն հատվածները, որոնցից կազմված էին թեստերը, պարզապես այս տարի ինչպես նշել էր ԿԳ նախարարը անգիր անելու հատվածը ինչ–որ չափով դուրս մնաց, փոխվեցին առաջադրանքի պատասխանների տեղերը, այդ է պատճառը, որ այս տարի Հայոց լեզու և գրականություն առարկայից ունեցանք ավելի շատ անբավարար՝ դիմորդների 19.6 տոկոսը։ Ամենից շատ բացասադական գնահատական են ստացել հայոց լեզու և գրականություն առարկայից՝ 1162 դիմորդ, դիմորդների թիվը 4540»,–նշեց նա։

Գնահատման ու թեստավորման կենտրոնի փոխտնօրենը նշեց, որ քիմիայից 20 միավոր ստացել է ընդամենը մեկ հոգի։ Այս առարկայի թեստերից բողոքողներ եղել են, սակայն այդ բողոքները չեն բավարարվել, բոլոր առաջադրանքները եղել են շտեմարանից։

Նասիբյանի խոսքով՝ ամենից բարձր միավորները դիմորդները ստացել են օտար լեզուներից։

Նասիբյանի խոսքով՝ թափուր տեղերն այս տարի շատ-շատ են. «Դիմորդների թիվը 10500 էր, բայց ոչ պետական և պետական բուհերի թափուր տեղերը 21 հազարից ավելի է, պարզ է որ 10-11 հազար տեղ պետք է թափուր մնա, բայց մենք ուղղորդում ենք հիմնականում պետական բուհերի թափուր տեղեր։ Տնտեսագիտության մասնագիտության թափուր տեղեր կան ԵՊՀ–ում և Տնտեսագիտական համալսարանում»։

Նրա կարծիքով՝ Տնտեսագիտական համալսարանում թափուր տեղերի պատճառը գուցե այն էր, որ Տնտեսագիտական համալսարանը ընդունել է միայն 3 միասնական քննություններ հանձնողներին, մինչդեռ կային բուհեր որ տնտեսագիտական մասնագիտությամբ կարող են ընդունել միայն մեկ քննությունով. «Այս տարի առաջին անգամ Տնտեսագիտական համալսարանում թափուր տեղ ունենք հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ»։

Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրենը նշեց, որ Հանրապետական ընդունող հանձնաժողովը լրացուցիչ տեղեր չտրամադրեց ոչ մի բուհի, սակայն եթե երեխան անվճարի տեղի հետ հավասար միավոր է հավաքել նրան հնարավորություն են տվել ուսումն անվճար շարունակել, այդպիսի 36 դեպք է եղել։

Նա շեշտեց նաեւ, որ եթե նախորդ տարիներին Բժշկական համալսարանում բուժական գործ մասնագիտությամբ ընդունվում էին 25-26 միավորով երկու քննություններից, այս տարի նիշը եղավ 30.25, բարձր է եղել նաեւ մրցակցությունը Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանում։

Նասիբյանի փոխանցմամբ՝ պահանջված մասնագիտությունների ցանկում որոշակի փոփոխություններ կան. «Տնտեսագիտությունից որոշակի հետ քաշվեցին դիմորդները, գնացին դեպի օտար լեզուներ, բարձր տեխնոլոգիաները պահպանեցին հետաքրքրությունը, իրավագիտությունը մնաց նույնը, սակայն ընդունելություան շեմը 47.5 էր այս տարի»։

ԳԹԿ–ում մի քանի տարի է՝ մտահոգություններ կան ֆիզիկայի եւ քիմիայի ուղղություններով թերբեռնվածության առումով. «Այս տարի ֆիզիկայի մասնագիտությունների գծով ունենք 40 թափուր տեղ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+