«Արփա» նախկին՝ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը Կովկասի բնության հիմնադրամի կողմից ստացել է երկրորդ փոխանցումը, որը կազմել է 13 միլիոն 841 հազար դրամ: Այս մասին տեղեկատվություն է տարածել Կովկասի բնության հիմնադրամը։
Հիմնադրամի կողմից տրամադրվող օժանդակությունը հնարավորություն է տալիս ծածկելու ընթացիկ ծախսերը, զարգացնելու պահպանվող լանդշաֆտի ենթակառուցվածքները, բարելավելու կենսաբազմազանության պահպանության պայմանները:
Մինչ այս՝ 2019 թ․ համար Կովկասի բնության հիմնադրամի կողմից պահպանվող լանդշաֆտին տրվել էր 14 միլիոն 350 հազար դրամի չափով ֆինանսական աջակցություն:
Կովկասի բնության հիմնադրամը շարունակում է աջակցությունը ԲՀՊՏ-ներում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար:
Հիշեցնենք, որ պահպանվող լանդշաֆտում այս տարի տեսախցիկներն արձանագրել էին կովկասյան ընձառյուծի տեղաշարժը, ինչը փաստում է կեցության համար պայմանների բարվոք լինելն ու պահպանության արդյունավետությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







