Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:25

Արցախը ճանաչելի դարձնելու արդյունավետ ռազմավարություն

Արցախը ճանաչելի դարձնելու արդյունավետ ռազմավարություն

Ժենգյալով հաց, թթի օղի, Տատիկ Պապիկ («Մենք ենք մեր սարերը» հուշարձան).
Արցախյան հիմնախնդրից զատ հենց այս խորհրդանիշներով է Արցախը ծանոթ շատ ու շատ օտարերկրացների: Արտաքին աշխարհում Արցախի ճանաչելիության բարձրացումը գերնպատակ է թե՛ պետական, թե՛ քաղաքական և թե՛ մշակութային գործիչների համար: Այս ամենի հետ մեկտեղ, ժամանակի հետ համընթաց քայլելն էլ օրինաչափություն է դառնում, և ձեռքի տակ եղած բոլոր գործիքներն օգտագործելով միայն հնարավոր կլինի ավելացնել Արցախը ճանաչողների թիվը:
Այս գործում իր ռազմավարությամբ առանձնանում է Ստեփանակերտի վիքիակումբը: 2015 թ․ ի վեր աշխարհի ամենամեծ օնլայն հանրագիտարանում, որտեղ 40 միլլիոնից ավելի հոդված կա, վիքիակումբի անդամները օրեցօր ավելացնում են Արցախի մասին պատմող հոդվածները 88-ի շարժումից, ընդհուպ մինչև անվանի արցախցիների կենսագրություններ: Անհերքելի և ուրախալի փաստ է, որ ակումբի անդամների մեջ մեծամասնություն են կազմում պատանիները: Այդպիսով նրանք էլ իրենց ներդրումն են ունենում երկրի զարգացման գործում:

Այսօր Արցախում գործում է 3 վիքիակումբ՝ Ստեփանակերտում, Հադրութի շրջանի Տող գյուղում և Քարվաճառում: Ստեփանակերտի վիքիակումբի անդամների ընդահնուր թիվն անցնում է 164-ից: 4 տարիների ընթացքում վերջիններիս շնորհիվ Վիքիպեդիայում 3000-ից ավելի նյութ է ավելացել:
Փոքրիկ ու համերաշխ վիքիընտանիքն ամուր է պահում Վիքիմեդիա Հայաստանի, Ստեփանակերտի Վիքիակումբի համահիմնադիր և համակարգող Իրինա Սաֆարյանը:
Շատերի մոտ երևի հարց առաջացավ իսկ ովքե՞ր կարող են միանալ ակումբին: Բոլորը: Անկախ սեռից, տարիքից ու կրոնից: Հաշվի առնելով այն փաստը, որ պետության զարգացման հիմքում գիտելիքահենք հասարակությունն է՝ Ստեփանակերտի վիքիակումբը յուրաքանչյուր շաբաթ անց է կացնում աշխատարաններ, որտեղ բոլոր ցանկացողները կարող են խմբագրել ցանկացած թեմայով հոդվածներ ու ամբարել նոր գիտելիքներ: Կարճ ասած համատեղել օգտակարը, հաճելիի հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+