Սևանա լճում ձկների համար բավականին շատ ուտելիք կա։ Այս մասին հայտարարել են «Բնապահպանի տուն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները։
Ըստ կազմակերպության ներկայացուցիչների՝ Սևանում ձկների նվազման պատճառը ոչ թե սնունդն է, ինչպես հաճախ նշվում է, այլ ձկների անընդհատ և անկանոն որսը՝ ուտելիքը ավելի քան շատ է։
Սևանա լճում առկա հաջորդ հիմնախնդիրը խեցեգտինների քանակի կրճատումն է, որը պայմանավորված է լճի հատակին առկա բազմաթիվ հնացած ու քայքայված թակարդներով։ Խեցգետինները հաճախ խճճվում և մնում են այդ թակարդների մեջ։
Սևանում ստեղծված իրավիճակը պայամանվորված է ձկնորսների անփույթ և անուշադիր վերաբերմունքով, ովքեր վնասված թակարդները թողնում են ջրի մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







