Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագն այս տարի կմատուցվի սեպտեմբերի 8-ին։
Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին վերաբացվելուց հետո արդեն 7-րդ անգամ պատրաստվում է ամենամյա պատարագին։
Նշենք, որ Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ 2010 թ․ ի վեր ամեն տարի կազմակերպվող պատարագի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են։
Պատարագն այս տարի կմատուցվի սեպտեմբերի 8-ին։ Արարողությանը մասնակցել ցանկացողներն արդեն իսկ սկսել են հյուրանոցներում համարներ ամրագրել։
Թուրքական կայքէջը, բնականաբար չի հիշատակում, որ Վասպուրականի թագավոր Գագիկ Առաջինի կողմից կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին հայկական է, այլ բավարարվում է միայն նշելով, թե եկեղեցին մեծ նշանակություն ունի հայերի համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







