ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ Ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների՝ հարկերի վճարման գումարային ծավալով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երրորդ տեղը:
2019թ հունվար-հունիս ամիսներին ընկերությունը վճարել է 22,794,377 հազար դրամ: Խոշոր հարկատուների վիճակագրական ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը ՝ ընդհանուր 29մլն 504,850 հազ դրամ վճարում ցուցանիշով։
Իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Գրանտ Տոբակո» ընկերությունը, որը հաշվետու ժամանակահատվածում վճարել է 28 մլն 281,404 հազ գումարի չափով հարկ։
Սակայն հարկ է ավելացնել, որ ցանկում առանձին տեղեր են զբաղեցնում նաև «Գազպրոմ Արմենիա»
ՓԲԸ-ի դուստր ընկերությունները․ 26-րդ տեղը զբաղեցնում է «Տրանսգազ« ՍՊԸ-ն ՝ 2,963,669 հազար դրամ ընդհանուր գումարով և 962-րդ տեղը ՝ «Ավտոգազ» ՍՊԸ-ն ՝ 83,804 հազար դրամ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







